Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱՄՆ-ում կառուցել են 21-րդ դարի առաջին ատոմային ռեակտորը

ԱՄՆ-ում կառուցել են 21-րդ դարի առաջին ատոմային ռեակտորը
22.10.2016 | 21:17

ԱՄՆ Թենեսի նահանգի «ՈՒոթերս-Բար» ԱԷԿ-ում ավարտվել է երկրորդ ռեակտորի շինարարությունը։ Սա առաջին ատոմային ռեակտորն է, որն ԱՄՆ-ը շահագործման է հանձնում այս դարում, հայտնում է ABC հեռուստաալիքը։ Շինարարությունը տևել է մոտ 40 տարի և արժեցել շուրջ 5 մլրդ դոլար։ 2007-ին աշխատանքները գրեթե ավարտվել էին, սակայն ճապոնական «Ֆուկուշիմա-1» ԱԷԿ-ի վթարի (2011) պատճառով անվտանգության պահանջները խստացվել էին և շահագործումը հետաձգվել էր։

1150 ՄՎտ հզորությամբ ռեակտորը կարող է էներգիայով ապահովել 650 հազար տուն։ ԱՄՆ-ի 62 ատոմակայաններում գործում է 100 միջուկային ռեակտոր, ևս 4-ը կառուցվում են 2013-ից։

Դիտվել է՝ 1837

Մեկնաբանություններ